Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Նոր միայն նկատեցի աշնան գույները

Նոր միայն նկատեցի աշնան գույները
10.11.2025 | 12:35

Չապրեցի ես ոչ գարունը, ոչ ամառը ու միայն նոր նկատեցի աշնան գույները, որովհետև աշնան թախիծը ինձ հուշեց, որ ես տեսնում եմ, զգում, լսում աշունը։ Թախիծը... այն, ինչ մնաց ինձ, չնայած ես հրաշալի սովորեցի խաղալ։

Խաղալ գարուն, խաղալ ամառ ու միայն աշունը զգալ` հասկանալով, որ ամենածանրը ձմեռն է լինելու, որովհետև դու էլ չէիր սիրում ձմեռը, որովհետև մրսող ներսս ավելի պիտի սառի ու կծկվի աշխարհի պաղությունից։

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 8607

Մեկնաբանություններ